Դեռ երեկ էի ասում, որ այս հանրահավաքին կուսակցությունները չեն կարողանալու մարդ բերեն


15:00 , 18 հունվար, 2014

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ կազմակերպված հանրահավաքին հետևում եմ «բարձրունքից»: 2-ից 15 պակաս տպավորությունս այնպիսինն էր, թե առավելագույնը 300 մարդ է մասնակցելու հանրահավաքին: Հետո եկան կուսակցությունները և գրեթե քառապատկեցին ցուցարարների թիվը))): 

Երեկ, որ լրագրողներից մեկին ասում էի կուսակցությունները չէին կարողանալու մարդ հավաքեն, զարմացած հակադարձում էր.
- Անգա՞մ ԲՀԿ-ն:
- Առաջին հերթին ԲՀԿ-ն: Նրանք կոլեկտիվ պայքարի մասնագետներ չեն: Իրենց հանրահավաքին կարող են հազարներ դուրս բերել, բայց ուրիշների հետ միասին՝ ոչ: