Քաղաքապետարանը մահացած բալիկի ծնողներին գերեզմանի տարածք կտրամադրի


14:39 , 18 հունվար, 2014

Մոտ մեկ ժամ առաջ Երևանի քաղաքապետին խնդրանքով դիմել էի, որպեսզի հնարավորության դեպքում աջակցի մահացած բալիկի ծնողներին` գերեզմանի տարածք տրամադրելու համար:

Հենց նոր Մարիա Բարաղամյանը գրեց ինձ, որ «Հոդվածի մեջ գրված հեռախոսի համարով արդեն մեր թաղման բյուրոյի տնօրենը ու Քանաքեռի թաղապետը հեսա կկապնվեն հետները», կապնվելուց հետո տեղեկացրեց, որ «Պարզվում է այդ բալիկի հայրը Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի կոմունալ ոլորտի բանվորներից է, և մերոնք ամբողջովին աջակցում են արդեն առավոտվանից, այնպես որ, գործընթացը գնաց», և վաղը առավոտը բալիկի հայրը թաղապետի մոտ կգնա, ու բոլոր հարցերը կլուծվեն:

Ինչ ասեմ` ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ արձագանքի համար: ԱՊՐԵՔ ԴՈՒՔ, ՇԱՏ: