Դիետան ըստ արյան խմբի անարդյունավետ է


13:47 , 18 հունվար, 2014

Դիետան ըստ արյան խմբի անարդյունավետ էLife.panorama.am-ը գրում է.

Կանադացի գիտնականների կատարած հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ «ըստ արյան խմբի հատուկ դիետա»-ի կիրառումը որևէ էական հետևանքներ չի կարող ունենալ: 

Մասնավորապես՝ հետազոտության հեղինակներից Ահմեդ Էլ Սոհեմին նշել է, որ 1455 մարդու շրջանում կատարված հետազոտական աշխատանքները այդպես էլ չկարողացան ցույց տալ որևէ դրական հանգամանք ի օգուտ  «ըստ արյան խմբի հատուկ դիետա»-ի տեսության: Այդ հետազոտությունները թերևս վկայել են այն մասին, որ նման դիետաների դեպքում արձանագրվում է քաշի կորուստ, սակայն դա ամենևին էլ կապ չունի կոնկրետ արյան խմբի հետ, այլ առավելապես կախված է հենց այն մթերքներից, որոնք անձն օգտագործում է: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ