13:45 , 18 հունվար, 2014
Գյուղացին հողը փորելիս գանձ գտավ:Դրա համար ամեն օր պսակով զարդարում էր Հողը՝ կարծելով թե նա է բարերարը: Բայց Բախտը ներկայացավ նրան և ասաց.
- Բարեկա՛մս, ինչո՞ւ ես իմ տված պարգևի համար Հողին շնորհակալություն հայտնում. չէ՞ որգանձը ես եմ ուղարկել քեզ, որ հարստանաս: Իսկ եթե հանկարծ ու մի օր դիպվածը գործերիդ ընթացքը փոխի, և դու կարիքի և աղքատության մեջ հայտնվես, նորից կսկսես ինձ հայհոյել, այսինքն՝ Բախտիդ:
Մարդիկ պետք է ճանաչեն իրենց բարերարին և նրան շնորհակալություն հայտնեն: