Չեմ հիշում մի դեպք, որ ի պաշտպանություն Հայաստանում ստեղծված իրավիճակի, Արցախը ոտքի կանգներ


12:56 , 18 հունվար, 2014

ԿՈՉ ԱՐՑԱԽԻՆ

Երբ 1988թ. Ղարաբաղը ոտքի կանգնեց, առաջինը իր զորակցությունը հայտնեց Հայաստանը, հիշո՞ւմ եք՝ ցույցեր, գործադուլներ, հացադուլներ, իսկ երբ պահը եկավ, նաև հայաստանցիները, իրենց կյանքը չխնայեցին: Այդպես էլ պետք է լիներ, այլ կերպ չէր էլ կարող: Ու Աստված չանի, վաղն էլ պետք լինի` նույնն է լինելու: Բայց այսքան տարի Հայաստանը դատարկվում է, ազգաբնակչությունը` նվաստացվում, օր-օրի ավելանում է աղքատների թիվը: Վաղը էլ երիտասարդ չի մնա սահմանին կանգնելու: Այս ամենը շատ լավ գիտի Արցախի ժողովուրդը, սակայն այս տարիների ընթացքում, չեմ հիշում մի դեպք, որ ի պաշտպանություն Հայաստանում ստեղծված իրավիճակի, ոտքի կանգներ, բազում հասարակական-քաղաքական կազմակերպություններից գոնե մեկը արձագանքեր: Գիտեմ, հիմա կեղծ-շինծու «հայրենասերները» կսկսեն` մի տարանջատեք Ղարաբաղը Հայաստանից, ինչ տարբերություն Լոռին, Շիրակը: Ասեմ` նրանք չունեն նախագահ, խորհրդարան և այլն...
ԳՈՒՑԵ՞ ՎԱՂԸ: 
ՈՒՇԱՑԱԾ Է, ԲԱՅՑ ՈՒՇ ՉԷ: