Թույլ չտաք սադրիչներն այսօրվա հանրահավաքը իրենց նպատակներին ծառայեցնեն


12:45 , 18 հունվար, 2014

Ողջունում ու քաջալերում եմ կուտակայինների դեմ բողոքի ցույցի անկեղծ ու անշահախնդիր բոլոր մասնակիցներին, բայց միևնույն ժամանակ, կոչ եմ անում պահպանել զգոնությունը և հետամուտ լինեն, որպեսզի տարբեր սադրիչներ ու պոպուլիստներ չփորձեն արդար բողոքի այս ալիքը իրենցով անեն ու փոշիացնեն, իսկ, որ ինչ շուն-շանգալ ասես, փորձելու է վենա լինել այս հանրահավաքին` կասկածից վեր է: 

Արդեն իրենց մասնակցության մասին հայտնել են այնպիսի տափակ դեմքեր, ինչպիսիք են Անի Զախարյանը, Մենուան և Պարույր Հայրիկյանը, որոնք ամենքն իր հերթին փորձելու են փիառվել ու ուշադրությունը դեպի իրենց գրավել: Կասկածից վեր է, որ այնտեղ կլինի Անդրիասն՝ իր տուզիկներով, ովքեր ևս անմանս չեն մնա ու բողոքի ալիքը կփորձեն իրենց նպատակներին ծառայեցնել:

Կլինեն նաև անհայտ ու հայտնի այլ դեմքեր, ովքեր սադրանքներով ու դեմագոգիայով կփորձեն շեղել Ձեզ, բայց հիշեք՝ ինչի համար եք հավաքվում ու ինչ եք պահանջում, մնացածն այսօր պետք է լինի 15-րդական և, որ ամենակարևորն է, 5 հոգով 15 երգ չպետք է երգենք, իսկ սադրիչներին ու պոպուլիստներին ուղղակի պետք է հնարավորինս մեկուսացնել տրիբունից և անգամ հավաքվածների շարքերից: