5 հրաշալի ոչ մահացու զենք, որոնք օգտագործվել են նացիստական Գերմանիայի դեմ


12:33 , 18 հունվար, 2014

 5  Քոր առաջացնող փոշի

Itchy

Հատուկ գործողությունների բրիտանական շտաբը որոշեց քոր առաջացնող փոշի արտադրել: Այդ փոշին, որը մաշկը գրգռում էր ու քոր առաջացնում, որպես տալկի փոշի մաքսանենգ ճանապարհով արտահանվում էր գրավված Եվրոպա, որտեղ այն բաժանում են լվացքատներում ու հագուստի գործարաններում աշխատող ծպտված հեղափոխականներին, ովքեր էլ այն գաղտնի ցանում էին գերմանական համազգեստների մեջ: 

Պետք է նշել, որ սա իրականում փոքր մասշտաբի գործողություն չէր: 1943թ.-ի հոկտեմբերին հատուկ գործողությունների բրիտանական վարչությունը զեկուցեց, որ սուզանավային անձնակազմի 25.000 համազգեստ վարակվել է քոր առաջացնող այս փոշիով: Ինչպես երևում է, սա տվեց իր արդյունքը, քանի որ առնվազն մեկ գերմանական սուզանավ վերադարձավ նավահանգիստ, որովհետև անձնակազմը հավատացած էր, որ իրենք տառապում են սուր դերմատիտից:

Այդ ընթացքում հատուկ գործողությունների վարչության այլ գործակալներ որոշեցին ավելի ստեղծարար մի բան փորձարկել:
Ստոկհոլմի գործակալության գրասենյակը սկսում է գրավված երկրներում ապրող շվեդների բարեկամների շնորհիվ գերմանացիների կողմից ուղարկված նամակների ծրարներ ստանալ` դրանք լցնել փոշիով ու նորից հետ ուղարկել գերմանական փոստային ծառայություն:

 4  Կուսակցական կեղծ հրավիրատոմսեր

Letter

1944թ.-ին Շվեդիայում հատուկ գործողություների բրիտանական վարչությունը ճանապարհներ էին փնտրում, որպեսզի կարողանա քայքայել նացիստների դիմադրությունը: Ստոկհոլմում Գերմանիայի դեսպանատունը գերմանացի հայտնի դերասան ու հումորիստ Գեորգ Ալեքսանդրի հումորային ներկայացման հրավիրատոմսեր էր պատրաստել, որոնց թիվը խիստ սահմանափակ էր: Ինչպես պարզվեց, այս ներկայացումն իսկական ֆարսի պետք է վերածվեր (ոչ այնպես, ինչպես դեսպանատունն էր սպասում):

Հատուկ գործողությունների վարչությունը ներկայացման համար ավելի քան 300 կեղծ հրավիրատոմս պատրաստեց, որտեղ նշվում էր նաև, որ ներկայացումից հետո շքեղ ընդունելություն պետք է կազմակերպվի և պահանջում էր ներկայանալ երեկոյան ամենագեղեցիկ զգեստներով ու կոստյումով:

Ներկայացման օրն ամեն ինչ ընթացավ այնպես, ինչպես պլանավորել էր հատուկ գործողությունների վարչությունը: Հազարավոր նացիստների կողմնակից շվեդներ ներկայացել էին դեսպանատուն՝ հպարտորեն ցույց տալով իրենց հրավիրատոմսերն: Միայն այդ ժամանակ էին նրանց ասում, որ իրենց հրավիրատոմսը կեղծ է, և որ նրանք չեն կարող ներս մտնել: Ներկայացումը մի քանի ժամով  հետաձգվում է՝ դրսում հավաքված զայրացած ամբոխի պատճառով, որոնցից շատերը այդտեղ հասնելու համար ժամեր էին ծախսել: Արդյունքում, ֆաշիստները Շվեդիայում ուղղակի ծաղրի առարկա դարձան ու սկսեցին արժանանալ անվստահության:

 3  Լուծողական դեղորայք

Laxatives

Նորվեգիայի ատլանտյան ափերին մի առանձնացված տարածք կար, որտեղ տնտեսությունը հիմնականում հիմնված էր ձկնորսության ու անանուխի արտադրության վրա: Երբ Նորվեգիայում նացիստների կողմից կառավարվող կառավարությունը հայտարարեց, որ պատրաստվում է բռնագրավել ձկնորսների բռնած սարդինիայի ամբողջ պաշարը, մարդիկ դրանից չափազանց վրդովվեցին:
Բարեբախտաբար, հեղափոխականները իրենց մարդն ունեին տեղի նացիստական շտաբում, ով պարզեց, որ բռնագրավված ձկները պետք է կերակրեին գերմանական զորքերին, իսկ ամենալավ ձկները պետք է հասնեին գերմանական սուզանավերի անձնակազմին: Հենց այդ ժամանակ էլ հեղափոխականների մոտ մի միտք է ծագում: Սկզբում նրանք շտապ հաղորդագրություն են ուղարկում բրիտանական հատուկ ծառայություններին՝ նրանցից խնդրելով ուժեղ լուծողական դեղորայք ուղարկել, որը հնարավոր կլինի հեշտությամբ, առանց որևէ հետքերի ավելացնել սննդին: Բրիտանացիները, ովքեր քոր առաջացնող փոշու օգտագործումից հետո կարծես այլևս շատ հարցեր տալու կարիք չունեին, պահանջված լուծողականները (կրոտոնի յուղ) ուղարկում են նրանց: Նորվեգացիներն այն ավելացրեցին պահածոյացման գործարաններում օգտագործվող բուսայուղի մեջ, որով պահածոյացվում էին սարդինիա: Արտադրված պահածոյացված սարդինիաներն, այնուհետև, ուղարկվում էր գերմանացիներին:

Բրիտանական հետախուզական վարչությունն այս գործողության հաջողությամբ ոգեշնչված՝ որոշում են իրենց սեփական արշավն սկսել նացիստների դեմ՝ օգտագործելով կարբակոլ լուծողական դեղորայքը: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ այս դեղորայքի միայն մեկ գրամը մեծ ազդեցություն էր թողնում: Սրանցից ավելացնում էին ինչպես նացիստների սննդի մեջ, այնպես էլ հոսպիտալներ ներմուծելով, որպես դեզինտերիայի արդյունավետ միջոց:

 2  Բամբասանքների տարածում

Պատերազմի առաջին տարիներին բրիտանացիները վարձեցին «The Daily Express» լրատվականի լրագրող Սեֆթոն Դելմերին, որպեսզի վերջինս սև քարոզչության գործողություններ տանի Գերմանիայի դեմ:
Դելմերը հրաշալի թեկնածու էր այս աշխատանքը կատարելու համար, նա վարժ գերմաներեն էր խոսում ու Բեռլինում «The Daily Express»-ի  հատուկ թղթակից աշխատելու տարիներին կարողացել էր հանդիպել ու ծանոթանալ բազմաթիվ բարձրաստիճան նացիստների հետ, այդ թվում նաև Հիտլերի: Նա նաև թղթակցել ու հոդվածներ էր հրապարակել թերթերում, ինչը նշանակում էր, որ սկանդալային պատմություններ գրելու մեծ փորձ ուներ:

Նա պետք է հեռարձակվեր «Գուստավ Զիգֆրիդ Էյնս» կոչվող ռադիոկայանով, որը վարվում էր մի քանի գերմանացի աջ սպաների կողմից, ովքեր հոգնել էին կոռուպցիայից ու նացիստների անբարոյականությունից: Հաղորդումներից մեկի ժամանակ եթերում մի անգամ խոսեց գերմանացի ծովակալներից մեկը, ով պատմեց իր սիրուհու ու հարբած հինգ նավաստիների մասին:

Շոկի մեջ հայտված բրիտանացի լրագրողը գրեց կառավարությանն ու բողոքեց, նշելով, թե սա այն չէ, ինչը կարող է օգնել նրանց հաղթել այս պատերազմում:
Դելմերն, ի վերջո, որոշում է, որ ռադիոկայանը կորցրել է իր օգտակարությունը ու որոշում վերջին հեռարձակումը օգտագործել լավագույնս: Այնուամենայնիվ, վերջին ձայնագրության ընթացքում գերմանական գաղտնի ոստիկանությունը հանկարծակիի է բերում նրան ու ձերբակալում: Ռադիոունկնդիրների լսած վերջին բառերն էին՝ «վերջապես բռնեցինք քեզ, խոզ»:

 1  Գերմանական ուժերին ծաղրող թերթեր

File:Le Faux Soir du 9 novembre 1943.jpg

Երբ նացիստները գրավեցին Բելգիան, նրանք իրենց ձեռքն առան երկրի ամենախոշոր տպագիր թերթը «La Soir»-ը, ու այն դարձրեցին նացիստական քարոզչության մեխանիզմ: Սակայն 1943թ.-ի նոյեմբերի 9-ին ընթերցողները իսկապես զարմացան, երբ թերթերը վերցնելով, նրանք տեսան, որ դրանց մեջ ծաղրվում էին գերմանացի զավթիչները:
Օրինակ, թերթի այն հատվածը, որտեղ հրապարակումներ  էին լինում ֆիլմերի մասին, գրված է, թե շուտով կցուցադրվի ֆիլմ «Օլիմպիադա. մաս առաջին. Էլ Ալամենից Սիդի Բարանի մարաթոնը» Մարշալ Ռոմելի դերակատարմամբ, ինչպես նաև «Անխորտակելին»՝ բրիտանական նավատորմի դերակատարմամբ, և «Որտեղ է խմբագիրը» դետեկտիվ ժանրի ֆիլմ՝ Հիտլերի ու գերմանական գաղտնի ոստիկանության դերակատարմամբ:
Կային նաև այնպիսի հոդվածներ, որոնք պահպանել էին թերթի քարոզչական ոճր, սակայն որոնք, գնալով ավելի սյուրռեալիստական անիմաստ պատմության էին վերածվում:
Թերթի այսպիսի հոդվածների  հրապարակումները բելգիացի հեղափոխականների ձեռքի գործն էր: Որպեսզի կարողանան ավելի շատ բելգիացիների ոգեշնչել ու միավորել իրենց հեղափոխական շարքերում, նրանք որոշեցին վարձել ծաղրանկարիչների, գրողների ու տպագրիչների, որպեսզի կարողանան «Le Soir»-ի համոզիչ թվացող կեղծ օրինակներ հրատարակել, և համարը հնարավորինս ազդեցիկ պատրաստել: Այս կեղծ օրինակնեիրը բաժանվեցին Բրյուսելի տարածքում գտնվող բոլոր թերթի կրպակներին: Նրանք փորձում էին կանգնեցնել բնօրինակ թերթի արտադրությունն այդ օրը, որպեսզի այն չբերվի կրպակներ: Այնուամենայնիվ, նրանց գործակալերին չի հաջողվում խափանել իրական թերթի տպագրությունն ու կրպակներ առաքելը, սակայն մինչև թերթերն այդ օրն ավելի ուշ` երեկոյան կառաքվեին կրպակներ, կեղծ տարբերակն արդեն տարածվել էր: Ընդհանուր առմամբ, թերթերից 50.000 օրինակ էր վաճառվել, որը բավականին արդյունավետ էր աշխատել նացիստների դեմ:
Այնուամենայնիվ, պատմությունը ողբերգական ավարտ է ունենում այս ամենը ծրագրող երկու հոգու` Ֆերդինանդ Ուելեսի ու Թեո Մյուլլերի համար, երբ նրանց ձերբակալում է գերմանական գաղտնի ոստիկանությունը: Ինչևէ, նրանց հիշում են որպես հերոսների, ում հաջողվեց Բելգիային ծիծաղեցնել ամենամութ ժամանակներում: