12:34 , 18 հունվար, 2014Panorama.am-ը գրում է.
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի` Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում, Ադրբեջանի ու Ֆրանսիայի պաշտպանության նախարարները պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության շուրջ տեխնիկական համաձայնագիր են ստորագրել:
Ըստ պաշտոնական տեղեկությունների, Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպումներ է ունեցել նաև Ֆրանսիայի ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների հետ:
Այս փաստը ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Կարինե Աճեմյանը համարեց մտահոգիչ: Ընդհանրապես` ցանկացած երկրի հետ Ադրբեջանի ռազմական համագործակցության փաստի և իրադարձությունների զարգացումների Հայաստանում ուշադրությամբ են հետևում են:
«Ամեն դեպքում ֆրանսիայի հետ Հայաստանը ավանդապես ջերմ հարաբերություններ ունի, իսկ համագործակցությունը զարգանում է գրեթե բոլոր բնագավառներում: Սակայն հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հաճախակի հնչող պատերազմական կոչերը, միջազգային հանրությունը պետք է առավելագույնս նուրբ մոտեցում ցուցաբերի այդ հարցում»,- նշեց Կ. Աճեմյանը:
«Ադրբեջանի ռազմական բյուջեն աճում է, իսկ այդ երկիրը շարունակում է մեծաքանակ զինտեխնիկա ներկրել իր երկիր: Տարածաշրջանային կայունության տեսանկյունից, այն լուրջ ռիսկեր է պարունակում, համոզված եմ, որ Ֆրանսիայում ևս գիտակցում են այս մասին»,- հավելեց պատգամավորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ