11:29 , 18 հունվար, 2014
Էսօր «Դեմ եմ»-ի ակցիան է, որին պետք է մասնակցեն ոչ իշխանական ուժերը: Չեմ ուզում խորանամ հանգամանքների մեջ, թե ոնց եղավ, ինչ որոշվեց, բա ով, ում բարեկամն է և այլն: Կցանկանամ ուշադրություն հրավիրել ավելի կարևոր ցուցանիշի վրա:
Ըստ հետընտրական գնահատականների`
ԲՀԿ ուներ- 500.000 կողմնակից
ՀԱԿ- Զուրաբյանին որ լսես, մի 4 միլիոն կա, բայց դե եթե չեմ սխալվում 300.000 էին ընտրել
Ժառանգություն-Րաֆֆիին որ լսես, ինքը 7.5 միլիոն ձայն ա հավաքել, բայց եթե չեմ սխալվում, ինքը հավաքել ա 500.000 ձայն
ՀՅԴ- դե իրանց էլ, որ լսես, ազգիս կեսը իրենց համար խելագարվում ա, քցենք մի 200.000 էլ իրանց են ընտրել:
Հաշվենք ՀՅԴ+ԺԱՌԱՆԳՈւԹՅՈՒՆ+ԲՀԿ+ՀՅԴ=500+300+500+200=1.500 000 միլիոն մարդ:
Ինչի արեցի էս հաշվարկը, բացատրեմ, քանի որ ըստ կուսակցության ներկայացուցիչների, իրանք ունեն էսքան համախոհ, բխում է, որ իր համախոհները պետք է իր հետևից գնան: Այս տրամաբանությամբ, եթե էսօր գոնե մի միլիոն մարդ չհավաքվի (500 հազարը չներկայությունը հաշվենք չնախատեսված հանգամանքներ ու իրանք ակամայից չեն կարա գան), ուրեմն`
Կամ կուսակցության ներկայացուցիչները սուտասան են
Կամ էս բոլոր կուսակցությունները՝ ՀՀԿ-ի ձեռից բռնած, ՍԱՄԱԶՎԱՆԵՑ են....
Էսքանը:
Հ.Գ. Հա, Զուրաբյանը հիմա որպես ՀԱԿ-ակա՞ն, թե ԲՀԿ-ական ա ներկա գտնվելու հավաքին