15:18 , 18 հունվար, 2014
Չեխիայի բնակչուհու ստամոքսում երկար տարիների ընթացքում ուռուցք է աճել, որը, ի վերջո, հասել է 36 կգ-ի: Դրանից վախենալով՝ նա վերջապես որոշել էր դիմել բժիշկներին:
47-ամյա կնոջ ստամոքսը մոտ 20 անգամ մեծ էր սովորական չափերից, սակայն օգնության չէր դիմել, մինչև որ չէր կարողացել շարժվել:
Անցյալ ամիս նրան վիրահատեցին և հեռացրեցին հսկայական գոյացությունը: Բժիշկներից ավելի քան 8 ժամ պահանջվեց ուռուցքը և շրջապատող 28 կգ քաշով մաշկը հեռացնելու համար: Վիրահատությունից հետո, որի ժամանակ հիվանդին 20 անգամ արյուն են փոխներարկել, կնոջ քաշը նվազեց մինչև 63 կգ-ի:
Հիվանդանոցի բաժնի վարիչ Զդենեկ Ադամիկն ասել էր, որ ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե կինն ինչու ավելի շուտ չի դիմել բժիշկներին: Բժիշկն ասում է, որ տարօրինակ է նաև այն փաստը, որ կնոջ ծնողները նույնպես չէին ստիպում աղջկան օգնության դիմել, հաշվի առնելով այն փաստը, որ երկար տարիների ընթացքում ուռուցքը օր-օրի մեծանում էր:
«Նախքան վիրահատությունը կինը 117 կգ էր կշռում, իսկ հիմա նրա քաշը կազմում է 51 կգ»,- հայտարարել է Ադամիկը: Իսկ այն հարցին, թե արդյոք կկարողանա կինն ամբողջովին ապաքինվել, բժիշկը պատասխանել է, որ դեռ վաղ է որևէ կանխատեսումներ կատարել: Այդ մասին գրում է Mail Online-ը:
Ամբողջ աշխարհում բժիշկներն ավելի հաճախ են սկսում այդպիսի մեծ ուռուցքների հանդիպել: Այդպես, անցյալ տարի Իսպանիայում բժիշկներն ուղղակի ապշահար էին եղել, երբ նրանց մոտ բերել էին 17 սմ երկարությամբ և 25 կգ կշռող ուռուցքով մի հիվանդի: Տորովիեխա քաղաքի հիվանդանոցի բժիշկները պատմել էին, որ ուռուցք 47-այմա կնոջ արգանդի վրա էր գտնվում: Այն մի շարք խնդիրներ էր ստեղծել նաև մարսողության, շնչառության համար, անքնություն էր առաջացել, կինը նույնիսկ դժվարանում էր քայլել: