Գալուստ Սահակյանի սեռական ներշնչանքը


10:54 , 18 հունվար, 2014

Գալուստ Սահակյանը իրոք յաման սրամիտն է: Ընդ որում, վերջերս մեր նժդեհական ինտելեկտուալը ինչ-որ չափից հաճախակի է սկսել իբր սրամտել: Ամենաշատը ծիծաղեցնում է դրա ախմախ բառապաշարը, որից զռում ա, որ էս վայ-խելոքին թվում ա, թե ինքն ինչքան գրական բառ օգտագործի, էնքան ավելի խելացի կհամարեն իրեն: Էն որ ինքը ամեն պատեհ ու անպատեհ առիթով օգտագործում է գործառույթ բառը`գաղտնիք չէր, բայց երբ կարդացի, թե էս խելքի կճուճը ինչ է ասել ի պաշտպանություն Շմայսի, չգիտեի անգամ, լացե՞մ, թե ծիծաղեմ: Դա պետք է պարզապես մեջբերել:

«Ի՞նչ կապ ունի, թե հայհոյում ես էսպես` սեռական ներշնչանքներով, թե հայհոյում ես գրական լեզվով, որն ավելի վիրավորական է»:

Ու էս չքնաղ միտքը կարդալոււց հետո, չեք պատկերացնի, թե մոտս ինչ կարգի սեռական ներշնչանք առաջացավ... բայց դե ես սեռական բաները ինտիմ բան եմ համարում, համ էլ, ասողին լսող ա պետք, թքես է վրեն, կասի անձրև ա գալիս: