10:06 , 18 հունվար, 20141in.am-ը գրում է.
ԱՄՆ-ում 4 սենատորներ ուրբաթ օրը պետքարտուղար Ջոն Քերիից և ֆինանսների նախարար Ջեք Լյուից պահանջել են ընդլայնել «Մագնիտսկու ցուցակը», ինչպես նաև համոզել այլ երկրների՝ սեփական պատժամիջոցները սահմանելու ցուցակում հայտնված անձանց նկատմամբ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ին
Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Բոբ Քորքերը, Բեն Կարդինը և Ջոն Մաքքեյնը խորը հիասթափություն են ապրել, քանի որ Պետդեպարտամենտի տարեկան հաշվետվությունը ցույց է տալիս, որ 2013-ի ապրիլից «Մագնիտսկու ցուցակ»-ում ոչ ոք չի ավելացվել:
Պետդեպը նաև ոչինչ չի նշել այն միջոցառումների մասին, որոնք ուղղված կլինեն ցուցակում հայտնված անձանց նկատմամբ այլ երկրների կողմից սեփական պատժամիջոցները սահմանելուն: