Մերձավոր Արևելքը երկարաժամկետ հեռանկարում կմնա համաշխարհային նավթարդյունահանման կենտրոն. ԷՄԳ


09:48 , 18 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Դեռևս երկար ժամանակ Մերձավոր Արևելքը կմնա համաշխարհային նավթարդյունահանման կենտրոն: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) գործադիր տնօրեն Մարիա Վան դեր Հովենին: Վերջինս Ղազախստան կատարած իր այցի շրջանակներում Աստանայում ելույթ է ունեցել 2013-ի էներգետիկ կանխատեսմամբ:

«Մերձավոր Արևելքը ոչ թանկ նավթի միակ խոշորագույն արտադրողն է և դեռևս երկարաժամկետ հեռանկարում կմնա համաշխարհային նավթարդյունահանման կենտրոն»,- ասել է Վան դեր Հովենը:

Նրա խոսքերով՝ ՕՊԵԿ-ի երկրների դերը, համաշխարհային նավթի պահանջարկը բավարարելու առումով, առաջիկա 10 տարիներին ժամանակավորապես կնվազի՝ ԱՄՆ-ում նավթարդյունահանման աճի, Կանադայում՝ նավթակիր ավազների, Բրազիլիայում՝ ստորջրյա արդյունահանման և տարբեր տարածաշրջաններում գազակոնդենսատի արդյունաբերության ֆոնին:

«Միաժամանակ 2020-ականներին հում նավթի համաշխարհային մատակարարումները կապահովեն Մերձավոր Արևելքի երկրները»,- նշել է նա: