Երկրաշարժ՝ Ստեփանակերտ քաղաքի մոտ


09:30 , 18 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Հունվարի 18-ին, ժամը 07.03-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքում` Ստեփանակերտ քաղաքից 40 կմ հյուսիս:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության` 40.140 և արևելյան երկայնության` 46.720:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: