00:56 , 18 հունվար, 2014
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է ֆրանսիացի հայտնի դերասան Սամի Նասերիին եւ նրա նախկին ընկերուհուն՝ Օդրի անունով: Դերասանն ու նրա նախկին ընկերուհին մեղադրվում են միմյանց նկատմաբ բռնություն գործադրելու մեջ: Նրանք վիճաբանել են, որի ընթացքում նաև դանակ են կիրառել: Ձերբակալության պահին Սամի Նասերին ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Վիճաբանության ժամանակ դերասանը նույնիսկ վնասել էր դաստակը: Նրան տեղափոխել էին հիվանդանոց, սակայն բժիշկները նրան անմիջապես դուրս են գրել, քանի որ վնասվածքը խորը չի եղել: Սա առաջին դեպքը չէ, որ «Տաքսի» ֆիլմի աստղը հայտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: 2011թ. դերասանին տուգանել էին 10.000 եվրո այն բանից հետո, երբ Կաննի միջազգային կինոփառատոնի ժամանակ իր երկրպագուների՝ լուսանկարվելու խնդրանքին ի պատասխան նա իջեցրել էր իր տաբատն ու վարտիքը: Նույն թվականին Սամի Նասերին 16 ամսով ազատազրկվել էր դանակահարության համար: Դերասանին նաև տարբեր ժամանակահատվածներում մեղադրել են խուլիգանության, վիրավորանքի, ալկոհոլային ազդեցության տակ ավտոմեքենա վարելու համար: