Հանուն գեղեցկության արված 7 ամենասարսափելի զոհողությունները


00:51 , 18 հունվար, 2014

Life.panorama.am-ը գրում է.

Մարդկության պատմության ընթացքում բազմաթիվ արժեքներ մնում են անցյալում: Այնուամենայնիվ կան մշտապես «ակտուալ» երևույթներ, որոնց շարքին անկասկած դասվում է կնոջ` ամեն գնով գեղեցիկ լինելու ցանկությունը:

1.Կորսետները համարվում են գեղեցկության համար կանանց ամենանշանակալի զոհողություններից մեկը: 19-ին դարի կանանց` ներքին օրգանները վնասող այս «զոհողությունը» պատրաստվում էր կետի բեղից:

 

2.Մկնդեղ. 19-րդ դարի կանայք ունեին ևս մեկ «հետաքրքիր» սովորություն: Գեղեցիկ մաշկի գույնի և սլացիկ կազմվածքի համար նրանք օգտագործում էին... մկնդեղ: Թույնն իհարկե կիրառվում էր դոզավորված և հատուկ պայմաններում, սակայն, այն կուտակվելով վահանագեղձում, դառնում էր զոբի և անգամ մահվան պատճառ:

 

3. Ճիճուներ. Կանայք «գեղեցության» համար, կուլ տալով հատուկ հաբեր, իրենց մարմնում «բազմացնում» էին ժապավենաձև ճիճուների: Վերջիններս կլանում էին օրգանիզմի սննդարար նյութերը, ինչ արդյունքում կանայք նիհարում էին: Իհարկե ցանկության դեպքում «հյուրերից» կարելի էր ազատվել: Սակայն մինչ 30 մետր երկարության հասնող որդը լրջագույն վտանգ էր կնոջ առողջության համար:

 

4. Ոտնաթաթերի կապում. Չինաստանում տարածված ոտնաթաթերի կապումը ևս ամենադաժան սովորություններից մեկն է: «Լոտոս» ծաղկին նմանվող ոտքեր ունենալուն ուղղված այդ քայլը հանգեցնում էր վերջույթների արտոֆիայի:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ