Օբաման ԱԱԳ-ին արգելել է հետևել օտարերկրյա պետությունների առաջնորդներին


00:43 , 18 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ազգային անվտանգության գործակալությանն արգելել է լրտեսել այն օտարերկրյա պետությունների առաջնորդներին, որոնց ԱՄՆ-ն իրեն դաշնակից է համարում:

Այս մասին Օբաման հայտարարել է ամերիկյան հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում:

Նախագահը նաև ասել է, որ ԱՄՆ իշխանություններն ԱԱԳ-ի լրտեսությունը սահմանափակող միջոցառումներ կձեռնարկեն` ԱՄՆ-ի քաղաքացիների անձնական կյանքի և անհատական տվյալների պաշտպանության նպատակով:

Բացի այդ, նա նաև հայտարարել է, որ ԱԱԳ-ն կդադարեցնի տվյալների հավաքագրման ներկայիս ձևը: Այժմ հավաքագրումը կիրականացվի միայն դատարանի վճռից հետո կամ ծայրահեղ հանգամանքներում: