Սիրիայի իշխանությունը կհամագործակցի ապստամբների հետ` ընդդեմ իսլամիստների


22:14 , 17 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է itarr-tass-ը, Սիրիայի կառավարությունը հայտարարել է հանուն ահաբեկիչների դեմ պայքարի ապստամբների հետ համագործակցության պատրաստակամության մասին: Նման հայտարարությամբ Մոսկվայում հանդես է եկել Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը:

Նա ընդգծել է, որ համատեղ գործողությունները պետք է պլանավորվեն նախորդ տարվա հունիսին` Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած «Մեծ ութնյակի» համաժողովի արդյունքների, ինչպես նաև ՄԱԿ ԱԽ-ի սիրիական բանաձևերի հիման վրա:

Հիշեցնենք, որ 2013 թվականին Սիրիայի քաղաքացիական պատերազմին միացել են «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետություն» ծայրահեղական խմբավորման իսլամիսնտերը, իսկ վերջին երկու շաբաթվա ըմթացքում Սիրիայում չափավոր ապստամբների ու արմատական իսլամականների միջև տեղի ունեցած մարտերում զոհվել է ավելի քան 1000 մարդ: