21:39 , 17 հունվար, 2014
Lurer.com-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հյումելսը համաձայն չէ այն տեսակետին, որ Մյունխենի «Բավարիան» անհասանելի է Գերմանիայի առաջնության մյուս ակումբների համար, և նրանց հետ ոչ ոք չի կարող պայքարել. տեղեկացնում է գերմանական մամուլը:
«Եթե «Բավարիան» ընթացիկ մրցաշրջանում նվաճի երկրի չեմպիոնի կոչումը, ապա դա կլինի նրանց երկրորդ այսպիսի հաջողությունը: Բայց չէ՞ որ «Բորուսիան» նույնպես արդյունքների է հասել: Այդ պատճառով էլ չարժե խոսել մյունխենցիների մենիշանության մասին»,- նշել է Հումելսը: