Չեխիայի վարչապետ է նշանակվել Բոգուսլավ Սոբոտկան


20:32 , 17 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը երկրի վարչապետ է նշանակել Չեխական սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Բոգուսլավ Սոբոտկային: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Այդ պաշտոնում նշանակվելու մասին փաստաթուղթը հանդիսավոր արարողության ժամանակ Սոբոտկային հանձնել է երկրի նախագահը: 

«Ցանկանում եմ, որ դուք կարողանաք պրոֆեսիոնալ թիմ կազմավորել, որն էլ կդառնա Չեխիայի Հանրապետության ուժեղ և հաջողակ կառավարությունը»,- հայտարարել է Զեմանը:

Սոբոտկան կփոխարինի ժամանակավոր վարչապետ Իրժի Ռուսնոկին: