20:04 , 17 հունվար, 2014Երբ շոտլանդական ափերին ծովը սատկած հսկայական կետի մարմին նետեց, ականատեսների առաջին միտքն այն էր, թե ինչ ափսոս, որ այս գեղեցիկ հսկան այսպիսի վախճան ունեցավ:
Իսկ հաջորդ հարցը, որ ծագեց մարդկանց մոտ, կայանում էր նրանում, թե ինչպե՞ս ձերբազատվել նեխող մսի այդ հսկայական սարից:
13,8 մետր երկարությամբ կետի մարմինը հայտնաբերվել էր կիրակնօրյա մի առավոտյան` ամենապոպուլյար լողափերից մեկի առափնյա ջրերում: Հսկա չափսերի պատճառով, մարմինն անհնար էր մասերի բաժանել, այդ պատճառով այն մի քանի օր մնաց ծանծաղությում, իսկ նյութում բերված ննարներն արվել են կետի մարմինը հայտնաբերելուց չորս օր հետո:
Սկզբում կետի մարմինը բերեցին մոտակա նավահանգիստներից մեկը, հետո վերամբարձ կռունկի օգնությամբ հանեցին այն ջրից և տեղադրեցին 18-ակնանի բեռնատարի մեջ և միայն նոր խեղճ կենդանու մնացորդները հասցրեցին ոհւղարկավորության վայր ու գետննին հանձնեցին: Իհարկե, սա առաջին նման դեպքը չէ, երբ խոշոր կենդանիների դիակները հեռացնելու խնդիր է ծագել: հետաքրքիր է, էլ ի՞նչ մեթոդներով են լուծում նման հարցերը:
Պայթյուն
Ամենատխրահռակ գաղափարն այս առումով ծագեց Օրեգոնում` 1970 թվականին, երբ վայ-մմասնագետները սատկած կետի մարմնի մեջ պայթուցիկ տեղադրեցին` հույս ունենալով, որ պայթյունից այն բազում փոքր կտորների կբաժանվի, որոնք հավաքելն արդեն ավելի հեշտ կլինի: Անվտանգության նկատառումներից ելնելով, սատկած կենդանու մարմնի վայրին 1 մղոնից մոտ ոչ մեկին չէին թողնում, որ մոտենար, բայց երբ լեշը պայթեցրին, կետի ոսկորներն ու մսի կտորները թափվեցին ավելի հեռու գտնվող մարդկանց ու մեքենաների վրա: Միայն այդ ժամանակ պարզ դարձավ, որ նման մեթոդը արդյունավետ չէ: Պակաս անհաջող չէ սատկած կենդանիների մարմինները այրելու փորձը, որովհետև կենդանիները հսկայական չափսեր ունեն, իսկ նրանց միսը հագեցած է ճարպով:
Չի կարելի նաև թույլ տալ, որպեսզի բնությունն իր ուժերով զբավի սատկած կետերով: Բնական նեխման համար չափից շատ ժամանակ կպահանջվի և այդ ողջ ընթացքում, կետի լեշից սարսափելի գարշահոտություն կգա: Երբ սատկած կետի մարմինը խորտակվում է, ապա եղած օրգանակն նյութերը բավարար են մի ամբողջ էկոհամակարգ 50-100 տարով պահելու համար, իսկ ցամաք նետված կենդանու մարմինը թեև ավելի արագ է նեխում, բայց այս տարբերակը կիրառական է միայն այն դեպքերում, եթե մարմինը ափ է նետվել բնակելի վայրերից հեռու:
Մարմինը դեպի բաց ծով տանելը նույնպես տարբերակ չէ, որովհետև ջուրը այն կարող է նորից ափ նետել, բացի դրանից, այն կարող է վտանգ ներակայցնել փոքր նավերի համար:
2012 թվականին Նյու Յորք նահանգի Բրիզ Փոյնթ քաղաքի ափին սատկած կետի մարմին հայտնաբերեցին: Բնակիչները ստիպված էին թաղել կետին հայտնաբերված վայրում, քանի որ լեշը չափազանց ծանր էր այն տեղաշարժելու համար: Սակայն այս տարբերակը ևս խիստ խմնդրահարույց էր, որովհետև հսկայական փոսը փորելը, կետին դրա մեջ գցելը, հետո էլ ավազը հետ լցնելը արվում էր տեղատվությունների ու մակնթացությունների ժամանակ:
Ուրուգվայում ևս նմանօրինակ խնդիր ծագեց: Այս երկրի իշխանությունները որոշեցին սատկած կենդանու դին տեղափոխել քաղաքային աղբանոց, ինչի համար նրանք կիրառեցին այս բեռնատար-քարշակը:
Բացի դրանից, պետք չէ մոռանալ, որ սատկած կետի մարմնի տեղափոխությունը բավականին վտանգավոր կարող է լինել: 2004 թվականին Թայվանում սատկած կետի մարմինը տեղափոխելու ժամանակ այն պայթեց` գարշահոտ խառնուրդը արտանետելով շուրջբոլորը:
Ուրուգվայում ևս ստիպված էին մարմինը քաղաքի միջով տանել, բայց բարեբախտաբար պատահարներ չեղան: Քաղաքային աղբանոցում տրակտորի օգնությամբ հսկայական փոս փորեցին, գցեցին կետին դրա մեջ ու ծածկեցին դրա մարմինը:
Կարծես թա սա այսօրվա դրությամբ ամենաարդյունավետ լուծումն է, բացի դրանից, կենդանու նեխող մարմինը հողը հարստացնում է սննդարար նյութերով, ինչը բնական ցիկլի մասն է: