Playboy-ի հայտնի մոդելը մահացած է հայտնաբերվել


20:00 , 17 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

34-ամյա ամերիկացի թոփ-մոդել Կասանդրա Լին Հենսլին, ով իր կարիերան սկսել էր տղամարդկանց Playboy ամսագրի համար նկարահանվելով, մահացած է հայտնաբերվել Լոս Անջելեսում՝ իր ընկերոջ բնակարանում: 

Նախնական տվյալներով՝ գեղեցկուհին չափազանց շատ թմրանյութ է օգտագործել, ու նրա սիրտը չի դիմացել, գրում է NY Daily News-ը: 

Տղամարդը, ով հյուրընկալել է Հենսլիին, նրան հայտնաբերել է լոգարանում՝ անգիտակից վիճակում, ինչից հետո ոստիկանություն և շապօգնություն է կանչել:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն արձանագրել են նրա մահը: