19:16 , 17 հունվար, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Ներկայացնում ենք մի քանի պարզ միջոց, որոնք կօգնեն անցկացնել սթրեսը, ինչպես նաև բարձրացնել տրամադրությունը:
1.Գրկախառնություն. ապացուցված է, որ օրական 8 անգամ գրկախառնվելը բարձրացնում է մարդու տրամադրությունը: Բացի այդ, գրկախառնությունը բարելավում է գլխուղեղի աշխատանքն ու հիշողությունը:
2.Շփում. Ըստ վիճակագրության` ընկերների հետ հաճախակի շփումը թույլ է տալիս 8-10 %-ով առավել երջանիկ լինել:
3.Զանգահարել ընկերոջը. մտերիմ մարդու ձայնը լսելը օգնում է բարձրացնել տրամադրությունը:
4.Զբոսնել. մասնագետների կարծիքով` 30 րոպե զբոսնելը մաքուր օդին բարելավում է մարդու տրամադրությունը: Գաղտնիքը կայանում է նրանում, որ մաքուր օդին քայլելը նպաստում է գլխուղեղի աշխատանքի բարելավմանն ու հագեցնում է գլխուղեղը թթվածնով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ