«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը կզբաղեցնի Դեդ Հասանի տեղը


18:52 , 17 հունվար, 2014

«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը կզբաղեցնի Դեդ Հասանի տեղըLife.panorama.am-ը գրում է.

Ռուսական քրեական աշխարհը սպասում է նոր վերադասավորումների, որոնք կապված են հայտնի «օրենքով գող» Զախարի Կալաշովի՝ Շաքրո Մոլոդոյի` գարնանը նախատեսված ազատ արձակման հետ:

Այս պահին Զախարի Կալաշովը իր պատիժն է կրում Իսպանիայի բանտերից մեկում:

Նոր «կնքահայրի» թիվ մեկ թեկնածուն հենց Շաքրոն է, ով բանտից ազատ արձակվելուց հետո հավանաբար կտեղափոխվի Ռուսաստան, որտեղ նրան մեղմ ասած չեն սպասում «սլավոնական» թևի «օրենքով գողերը», ովքեր 2012թ.-ի հունվարին Մոսկվայում դիպուկահարի կողմից սպանված «օրենքով գող» Դեդ Հասանի սպանությունից հետո սկսել էին առաջատար դիրքեր գրավել քրեական աշխարհում:

Դեդի սպանության մեջ իրավապահները կասկածում էին Հասանին մրցակից «օրենքով գողերին»՝ Մերաբ Ջանգվելաձեին և Տարիել Օնիանիին՝ Տարոյին:

Տարոն՝ Տարիել Օնիանին համարվում է քրեական աշխարհի «գեներալներից» մեկը, իր ազդեցությամբ չզիջելով Յապոնչիկին, Դեդ Հասանին և քրեական աշխարհի այժմ գործող  այլ հեղինակություններին:

Օնիանին ծնվել է 1952 թ.-ին Արևմտյան Վրաստանում և  «քութայիսյան» հանցավոր խմբավորման ներկայացուցիչ է, որը քրեական աշխարհում համարվում է ամենազդեցիկ կլաններից մեկը:

Նա համարվում էր 1980-1990-ական թթ.-ի Մոսկվայի ամենաազդեցիկ «օրենքով գողը» և որոշ տեղեկություններով, լավ հարաբերությունների մեջ էր գտնվում նաև ռուս «օրենքով գողերի» հետ:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Տարոյի կարողությունը հասնում է 400 միլիոն դոլարի, իսկ «քութայիսյան» խմբավորման անդամների թիվն անցնում է 500-ից:

2010 թ.-ին քրեական աշխարհի լեգենդ Տարոն դատապարտվում է 10 տարի ազատազրկման, իսկ 2011թ.-ի սեպտեմբերի 16-ին ռուսական կողմը Իսպանիայի խնդրանքով, Տարոյին հանձնում է այդ երկրի իրավապահ մարմիններին:

Ասլան Ուսոյանի սպանությունից հետո Հասանի տեղը փորձեցին զբաղեցնել նրա բարեկամները՝ Դմիտրի Չանտուրիան՝ Միրոնը և Տիմուր Միրզոևը՝ Տիմուր Սվերդլովսկին:

Չանտուրիան ծնվել է 1981թ.-ին` Վրաստանում և հանդիսանում է սպանված «օրենքով գող» Դեդ Հասանի զարմիկը, ով վերջին 10 տարվա ընթացքում ակտիվորեն համագործակցել է Ուսոյանի հետ:

2004թ.-ից Միրոնը հանդիսանում է Յարոսլավի մարզի վերահսկողը` «նայողը», և սերտ կապեր է պաշտպանում Դեդ Հասանի մեկ այլ բարեկամ Յուրի Ուսոյանի հետ, ում քրեական աշխարհում ճանաչում են որպես Յուրի Լազարևսկի:

2010թ.-ին Դեդ Հասանի վրա կատարված մահափորձից հետո վերջինս Միրոնին Յարոսլավլից կանչում է Մոսկվա, քանի որ Հասանը որոշել էր Միրոնին դարձնել իր հետնորդներից մեկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ