18:20 , 17 հունվար, 2014Panorama.am-ը գրում է.
«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերին, որը դեռևս գտնվում է կոմայի մեջ, վերադարձվել է տիբեթյան թալիսմանը, որը նա կորցրել էր ցավալի միջադեպի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է «Equipe»-ը:
Այդ թալիսմանը նրան էր նվիրել կինը` Կորինան: Հիվանդանոց տեղափոխելիս ձեռնաշղթան նրա մոտ արդեն չի եղել: Կինն այն փնտրել է ամենուր` հոսպիտալում, ուղղաթիռում և անգամ լեռնադահուկային զառիթափին: Թալիսմանն ի վերջո ձյան տակից գտել են լեռնադահուկային կայանի աշխատակիցները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ