Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել զինադադարի ռեժիմը. Բակո Սահակյան


18:02 , 17 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին` նվիրված 2013թ. արդյունքների ամփոփմանը, և իր ելույթում նշել, որ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել զինադադարի ռեժիմը, սպառնալիքներ հնչեցնել Արցախի և Հայաստանի հասցեին։

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, Բակո Սահկյանն անդրադարձել է բանակաշինության գործընթացին, նշել ձեռքբերումներն ու առկա հիմնախնդիրները:

ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ բանակաշինությունը եղել է, կա և կմնա ԼՂՀ պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ