17:42 , 17 հունվար, 20141in.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ռիգայի քաղաքապետ, քաղաքային դումայի նախագահ Նիլ Ուշակովի հրավերով հունվարի 17-ին պաշտոնական այցով մեկնել է Լատվիայի մայրաքաղաք՝ Ռիգայի եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնական հանդիպում կունենա Նիլ Ուշակովի հետ, որի շրջանակում կքննարկվեն երկու քաղաքների համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր: Երկկողմ հարաբերությունների խթանման ու ընդլայնման հարցերի քննարկման նպատակով նախատեսված են նաև աշխատանքային մի շարք այլ հանդիպումներ: