ՌԴ-ն դեռևս այնքան հզոր է, որ կստիպի Ուկրաինային խելոք նստել և վտանգավոր դեմարշներ չկատարել


16:47 , 17 հունվար, 2014

Այս ստատուսը գրել եմ անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին: 

Ուկրաինացի տաքգլուխները հետո են գլխներին խփելու ու ողբալու, երբ լեհական պաները եվրադատարանով կսկսեն ետ վերադարձնել իրենց նախկին կալվածքներն ու անշարժ գույքը, որ ունեին Արևմտյան Ուկրաինայում: Իսկ Արևելյան Ուկրաինայում ի՞նչ կկատարվի, դեռ հայտնի չէ: Հայտնի չէ նաև կրիտիկական իրավիճակում ինչ տեղի կունենա Ղրիմի հետ: ՌԴ-ն Սևաստոպոլը հաստատ չի հանձնի ոչ մեկին: Կգնա միջուկային պատերազմի ու չի թողնի Սևաստոպոլը: ՌԴ-ին Սև ծովից դուրս մղել ցանկացող Եվրոպան ու Թուրքիան կենաց ու մահու կռիվ կսանձազերծեն, եթե շարունակեն այս խառնակչությունները:

Այսօր ահա վերջնականապես` ուժային անարդարացի ու կոպիտ մեթոդներով ստիպեցին ուկրաինացի ժողովրդին հաշվի նստելու իրականության հետ: Ռուսը դեռ պատրաստ չէ Ուկրաինային ազատություն շնորհելուն: Դա կխախտի աշխարհում այսօր գոյություն ունեցող ուժային բալանսը ի վնաս ՌԴ-ի և ՌԴ-ն դեռևս այնքան հզոր է, որ կստիպի Ուկրաինային խելոք նստել և վտանգավոր դեմարշներ չկատարել: 
Սա մերկ իրականությունն է, որի հետ հաշվի չնստելը կլինի անխելքություն և իր հետ կբերի բազում դժբախտություններ հասարակ ժողովրդի գլխին: 
Մետրոպոլը դեռ հզոր է ու ստիպում է գաղութին մնալ ենթակա վիճակում: 
Կուժ քեզ ասում եմ, կուլա դու հասկացի: