Ոստիկանությունը և Վ. Ղուկասյանի գրասենյակը՝ 6-րդ վարչության աշխատակցի կողմից նախկին քաղաքապետին ոտքով հարվածելու մասին


16:34 , 17 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Զանգվածային լրատվության միջոցներից մեկն այսօր անդրադարձել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տանն իբր տեղի ունեցած՝ բազմիցս հերքված խուզարկության չարչրկված թեմային՝ «հարստացնելով» «իրար վրա զենք բարձրացնելու», «հայհոյելու», «ոտքով հարվածելու» ստահոդ «մանրամասներով», որոնք նույնքան չեն համապատասխանում իրականությանը:

Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայության հաղորդագրությունում՝ ի պատասխան այսօր մամուլում հայտնված տեղեկատվության, որում նշվում էր, թե Գյումրու նախկին քաղաքապետի տանը կատարված խուզարկության ժամանակ 6-րդ վարչության աշխատակիցը ոտքով հարվածել է նախկին քաղաքապետին։

Ոստիկանության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք քանիցս ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորել ենք՝ իրենց «իրազեկ աղբյուրների» հորինվածքներին ապավինելու փոխարեն դիմել ոստիկանության ՀԿԼ վարչություն, ինչը հավաստի տեղեկատվություն ստանալու առավել պրոֆեսիոնալ ու վստահելի ճանապարհ է:

Սակայն որոշ լրատվամիջոցներ շարունակում են այդ խոտանված գործելակերպը՝ անհավանական պատումներով թյուրիմացության մեջ գցելով իրենց ընթերցողին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ