21:42 , 17 հունվար, 2014Ճապոնուհիներն անչափ գեղեցիկ են: Բայց ինչպե՞ս են նրանք այդպիսի արդյունքների հասնում: Պարզվում է, որ Արևելքում այնպիսի կոսմետիկ պարագաներ են ստեղծվում, որոնք կարող են փոխարինել կոսմետոլոգիական սենյակի պրոցեդուրաները: Հավաստի տեղեկություններ չկան, թե արդյո՞ք դրանք օգնում են, թե ոչ, բայց միևնույնն է, այդ պարագաներն անպայման պետք է տեսնել:

Այս արտասովոր սարքը նախատեսված է քթի ձևի շտկելու համար: Էլեկտրական իմպուլսներ արձակելով՝ սարքը կարող է հարթել քիթը կամ մի փոքր բարձրանցնել ծայրը: Արդյունքի հասնելու համար հարկավոր է այն ամեն օր օգտագործել 3 րոպեի ընթացքում: Դեռևս տեղեկություններ չկան արդեն ստացված արդյունքների մասին:

Հիասքանչ տեսք է, այնպես չէ: Այս սիլիկոնե շրթունքները նախատեսված են դիմային մկանները տոնուսի մեջ պահելու համար: Սարքն աշխատում է հետևյալ կերպ՝ դնում եք այն բերանի մեջ և 3 րոպե ձայնավորներ եք արտաբերում:

Սա գլխի մերսման սարք է: Նրա արտադրողներն նմանատիպ մոտ 92 սարք են ստեղծել, այնպես որ, մեկը կորցնելու դեպքում, Դուք անմիջապես կգտնեք Ձեր գլուխը մերսող մեկ այլ սարք:

Դժվար է հավատալ, բայց սա հոնքեր նկարելու պարագա է:

Սիրո՞ւմ եք շատախոսել և ցանկանո՞ւմ եք երկարացնել Ձեր երիտասարդությունը: Խելացի ճապոնացիները գտել են այս խնդրի լուծումը: Եթե խոսելուց առաջ 10-15 րոպեով հագնեք այս դնչակալը, ապա դիմային կնճիռներն անհամեմատ կնվազեն:

Իսկ այս մի սարքը կեղծիքի է նման: Այն կարող է նեղ և փոքրիկ քիթն ավելի մեծացնել, լայնացնել: Առաջարկվում է ամրացնել այն քթին և մի քանի րոպեից արդեն տեսանելի կլինի արդյունքը:

Տարօրինակ տեսարան է, այնպես չէ՞: Այս սարքը ձգում է դեմքի մաշկը: Հարկավոր է նրան միացնել, բերանը դնել և 3-4 րոպե դիմանալ թեթևակի մրմռոցի:

Եթե Դուք երկրորդ կզակ ունեք և ցանկանում եք ազատվել դրանից, ապա կարող եք օգտագործել ճապոնացիների նորահայտ սարքը: Այն աշխատում է վակումային պոմպի սկզբունքով և ենթադրվում է, որ այն պետք է շատ արդյունավետ լինի:

Ճապոնացիները հայտնաբերել են աչքերի տակի պարկերից ազատվելու միջոց: Պետք է աչքերի տակ դնել վիբրացիաներ արձակող և տաքացնող սարք, և մի քանի րոպեից կարելի է գեղեցկուհի դառնալ:

Սիլիկոնից պատրաստված այս ակնոցներն օգնում են ազատվել դիմային կնճիռներից: