14:47 , 17 հունվար, 2014Tert.am-ը գրում է.
Tert.am -ի հետ զրույցում եզդիաբնակ Ռյա-Թազա համայնքի ղեկավար, հանրապետական գյուղապետ Ահմադ Բրոյանն անդրադառնալով «Եզդիների համաշխարհային միության» նախագահ Ազիզ Թամոյանի հայտարարությանը, որ հայաստանաբնակ եզդիները ևս արագ տեմպերով արտագաղթում են և որ դրան նպաստում են նաև գազի ու հոսանքի սակագնի բարձրացումները, ասաց, որ իրենց գյուղում, հակառակը, ավելացել են: «Ստեղի կյանքին կյանք չի հասնում: Քանի որ քայլում ես, չես վախենում՝ հլը ո՞վ ա գալիս քո հետևից »,- ասաց Ահմադ Բրոյանը: Նա նաև իմաստուն համարեց Սերժ Սարգսյանի որոշումը՝ Մաքսային միությանը միանալու մասին։
-«Եզդիների համաշխարհային միության» նախագահ Ազիզ Թամոյանը «Ժողովուրդ» թերթին ասել էր, որ հայաստանաբնակ եզդիները ևս արագ տեմպերով արտագաղթում են և մնացել են ուղիղ կեսը, ու, որ դրան նպաստում են նաև գազի ու հոսանքի սակագնի բարձրացումները: Դուք` որպես եզդիաբնակ գյուղի գյուղապետ, ի՞նչ կարող եք ասել:
- Եզդիները Ռյա-Թազայից չեն գնացել, արտագաղթ չկա, ոչ մի հոգի: Եզդիները ուր էլ գնան, Հայաստանի նման պետություն չեն գտնի: Ազիզ Թամոյանին էլ ասա՝ թող գնա ոչխար պահի, ծախի:
-Ձեր գյուղում քանի՞ բնակիչ կա:
- Մեր գյուղում 660 քանիս է , առաջ 570 էր, ու կոմունալ ծախսեր մեզ մոտ չկան: Մեզ մոտ՝ ոչխար պահել, կով պահել, հող մշակել, վարել, ցանել... էդ ա:
-Դուք Հանրապետական կուսակցության անդամ եք, չէ՞:
-Այո՛:
- Դե կարո՞ղ է դրա համար եք տենց…
-Չէ, ախպեր ջան, ես Բրոյան Ահմադն եմ, ես քրդական կոմիտեի անդամ եմ՝ ամբողջ աշխարհի, ես էդ մարդը չեմ, որ մեկի հովի տակ ընկնեմ, ինձ պահեն: Ես ինչ ուզում եմ, ասում եմ: Ամեն մեկը աշխատում է բարեկեցիկ կյանք ստեղծի, իսկ եզդիների համար բարեկեցիկ կյանքը դա Հայաստանն է: Եվրոպա, Ռուսաստան, Ասիա, Միջին Ասիա, բոլոր տեղերը մինչև 1991 թիվը եղել եմ, և եթե ես գնայի, կարող էի ամբողջ գյուղը իմ հետևից տանել Ռուսաստան: Տանեի գյուղը դատարկեի, բնակեցնեի, բայց ստեղի կյանքին կյանք չի հասնում: Քանի որ քայլում ես, չես վախենում՝ հլը ո՞վ ա գալիս քո հետևից:
-Լավ, իսկ Մաքսային միություն, ԵՄ. եզդիները ո՞ր տարբերակին են կողմ:
-Ախպեր ջան, հեսա քեզ բացատրեմ. եզդիականության հիմքի վրա առաջացել է քուրդ բառը: Հիմա ասենք՝ հայը մուսուլման ա կամ հայը քրիստոնյա կամ ուրիշ կրոն է ընդունել, ի՞նչ կապ ունի՝ հայը հայ է մնում: Ախպեր, ես Ձեր ցավը տանեմ, եթե դաշնակները 18 թվին «դալոյ ռուս» ասացին ու Արևմտյան Հայաստանը գնաց, դու էդ պատմությունը ինձնից լավ գիտես, ես եզդի եմ, դու հայ ես, գնա՞ց Արևմտյան Հայաստանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ