«ՀայՌուսգազարդի» 100%-ն անցավ «Գազպրոմին». այսուհետ Հայաստանում կգործի «Գազպրոմ Արմենիան»


14:28 , 17 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակներում ստորագրել են «ՀայՌուսգազարդի» 20%-ը վաճառելու մասին պայմանագիրը։

Ինչպես տեղեկացնում է «Գազպրոմի» կայքը, գործարքի արդյունքում «Գազպրոմը» ստացել է «ՀայՌուսգազարդի» կապիտալի 100%-ը։ «ՀայՌուսգազարդն» այսուհետ կկոչվի «Գազպրոմ Արմենիա»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ