14:16 , 17 հունվար, 20141in.am-ը գրում է.
Այսօր ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման նշում է ծննդյան 50-ամյակը: Նա իր վառ կերպարով, նպատակասլացությամբ և ուժեղ բնավորությամբ ավելի մեծ ժողովրդականություն է վայելում ամերիկացիների շրջանում, քան ամուսինը: Նրա խոստովանությամբ՝ իր լավագույն գծերի համար ինքը պարտական է ծնողներին: Հայրը՝ Ֆրեյզեր Ռոբինսոնը, աշխատել է Չիկագոյի պոմպակայանում, ծանր հիվանդացել ու վաղ տարիքում մահացել: Մայրը՝ Մարիանը, զբաղվել է երեխաերի դաստիարակությամբ և այժմ օգնում է մեծացնել թոռներին: Այս մասին հայտնում է Vesti-ն:
ԱՄՆ առաջին տիկինը պայքարում է առողջ ապրելակերպի համար, օգնում վետերաններին զբաղվածության հարցում, այժմ էլ զբաղվում է բարձրագույն կրթության հարցերով. մինչ 2020 թվականը ԱՄՆ-ը պետք է առաջատար լինի աշխարհում բուհերի շրջանավարտների թվով: Այսպիսի նպատակ է իր առջև դրել առաջին տիկինը:
Այսօր նրա պատվին ընդունելություն տեղի կունենա: Հյուրերին խորհուրդ է տրվել հարմարավետ կոշիկ հանգնել և պարապել պարային շարժումները: Ենթադրվում է, որ նրանց կենդանի երաժշտությամբ դիսկոտեկ է սպասվում: