14:29 , 17 հունվար, 2014Ինձ միշտ հետաքրքիր է եղել, թե ինչո՞ւ ինձ հանդիպող ոստիկանները, որպես կանոն, մեկը մյուսից ավելի բթամիտ տեսք ու վարք ունեն: Այ հիմա հասկացա, ավելի ճիշտ վերահաստատվեցի իմ այն համոզման մեջ, որ իշխանություններին միայն տկարամիտ ոստիկաններից բաղկացած և բիրտ ուժ կիրառելուն միշտ պատրաստ ոհմակ է պետք, որը հլու-հնազանդ կկատարի այն, ինչ իրեն կասեն:
Խնդրեմ, երեկ անդրադարձա նրան, որ ոստիկանները ուշադիր ֆիքսում էին կուտակայինի դեմ պայքարող մարդկանց մեքենաների համարները: Այսօր արդեն իմանում ենք, որ այդ մարդկանց տարբեր պատրվակներով փորձում են ահաբեկել` ոստիկանություն կանչելով, կամ հենց իրենց տուն գալով` ասելով, որ ավտովրաերթի կամ վթարի գործով պետք է մեքենան ստուգեն և այլ նմանատիպ բաներ:
Նորից կրկնեմ հարցադրումս. լավ, պարոնայք իրավապահներ, դուք վերջը չե՞ք ուզում ստալինյան կլյաուզնիկի ու վերտուխայի, մլիցու ու մենթի կարգավիճակից անցում կատարեք ավելի քաղաքակիրթ ու վստահելի ոստիկանի կարգավիճակի: Ախր, դուք չե՞ք հասկանում, որ էդ անտեր օրենքը նաև ձեզ ա խփում, ձեր հարազատներին ու երեխաներին: Իսկ եթե Ձեզ ստիպում են՝ հրաժարվեք ապօրինություններ անել, և կդառնաք ազգի հերոս, ոչ թե ազգի նզովյալ: