15:12 , 20 հունիս, 2012
Նոր BlogNews.am-ում կարդացի «Հարսնաքարը» բոյկոտելու մարդկանց կոչերը, ու գիտեք, չեմ հասկանում այս մարդկանց տրամաբանությունը.....Ենթադրենք «Հարսնաքարը» բոյկոտեցիք, Նեմեցի գործերը «կվատանան» դրանից??? Կփակի «Հարսնաքարը»??? Եթե անգամ այդպես լինի ու ամեն ինչ ձեր ուզածով լինի, հասկացեք, որ նա դրանից չի աղքատանալու, ոչինչ չի կորցնելու....իսկ դրա հետևանքով 100 ընտանիք զրկվելու է իր օրվա հացից, իր տանջանքով վաստակած մի քանի կոպեկից....Ձեր կարծիքով «Հարսնաքարը» միայն Նեմեցն է? Չեք մտածում, որ այնտեղ աշխատում են մարդիկ, ովքեր հեշտ կյանքից չէ, որ ընտրել են Նեմեցի մոտ աման լվացող կամ մատուցող աշխատելու ուղին, բայց գոնե այդպես նրանք «բարոյական» ճանապարհով, իրենց քրտինքով վաստակում են իրենց ընտանիքների ապրուստը....ու ինչ այնտեղ խոհարար աշխատող մարդը իր երեխային ասելու է` տղաս հայրդ էլ փող չունի, աշխատանք չունի, որովհետև մի շարք հայրենսերների համար մեկ է, որ դու սոված ես մնալու, կարևորը նրանք «պատժեցին» Նեմեցին.....Եվ մի բան էլ, չեմ կարծում, որ այդ բոյկոտողները առավոտից երեկո «Հարսնաքարում» քեֆ էին անում, նարնցից շատերը անգամ մեկ անգամ այնտեղ չեն եղել...բայց բոյկոտելուց իհարկե առաջինն են.......Ընդամենը ուզում եմ ասել, որ միևնույն է ձեր բոյկոտների արդյունքում հասարակ քաղաքացին է տուժում.........