13:39 , 17 հունվար, 2014Lragir.am-ը գրում է.
Վիետնամի ազգային համալսարանի գիտնականները հաստատել են վիետնամցիների գենոմի լրիվ հաջորդականությունը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Հետազոտության արդյունքների համաձայն՝ հաջորդականությունը ներառում է ավելի քան 108 միլիարդ նուկլեոտիդ: Գիտնականները դրանցում ավելի քան 3 միլիոն միանուկլեոտիդային պոլիմորֆիզմներ են գտել (ԴՆԹ հաջորդականության տարբերակ, որոնք միմյանցից տարբերվում են մեկ նուկլեոտիդով):
Հետազոտական խմբի ղեկավար Լե Սայ Վինը նշել է, որ ստացված արդյունքները հետագայում օգտագործվելու են մարդաբանական, կենսատեխնոլոգիական գիտական աշխատանքներում, ինչպես նաև բժշկությունում, մասնավորապես, տարբեր հիվանդություններ զարգացման վաղ շրջանում ախտորոշելու և բուժելու համար: