Նյույորքցիները ավելի շատ մահանում են ընկնելու հետևանքով, քան զենքի կիրառմամբ հանցագործությունների. ոստիկանություն


13:15 , 17 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Նյու Յորքում տարեկան մոտ 300 բնակիչ մահանում է ընկնելու հետևանքով: Նման տվյալներ է ներկայացրել քաղաքային ոստիկանությունը՝ գրում է russian.rt.com-ը: 

Ամեն տարի մոտ 17 հազար նյույորքցի է հիվանդանոցներ ընկնում ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներից, նրանցից մոտ 300-ը մահանում է: Որպես կանոն, նրանք 65 տարեկանից բարձր տարեցներն են: 

Նյու Յորքի քաղաքապետի տեղակալ Լիլիամ Բարիոս Պաոլին ընդունում է խնդրի կարևորությունը ու հայտարարում այն լուծելու անհրաժեշտության մասին: 

Թեմայով հաշվետվությունը հիմնված է հիվանդանոցներից ու տարեց մարդկանց օգնության կենտրոններից վերցված տվյալների վրա: 

Հաշվետվության համաձայն՝ տարեց մարդիկ ընկնում են հիմնականում տանը, իսկ հաճախ՝ ննջարանում: