Սաֆարովի էքստրադիցիայից հետո Ադրբեջան-Հունգարիա հարաբերություններն ակտիվանում են


13:08 , 17 հունվար, 2014

Սաֆարովի էքստրադիցիայից հետո Ադրբեջան-Հունգարիա հարաբերություններն ակտիվանում ենPanorama.am-ը գրում է.

Ադրբեջանն ու Հունգարիան նախատեսում են լրացնել երկու երկրների միասնական իրավա-պայմանագրային բազան նոր փաստաթղթերով: Անդրադառնալով հունվարի 27-28-ին Բաքվում կայանալիք Ադրբեջան-Հունգարիա միջկառավարական հանձնաժողովի նիստին, «Թրենդ» լրատվական գործակալությանն ասել է Ադրբեջանում Հունգարիայի դեսպան Ժոլտ Չուտորան:

Վերջինս տեղեկացրել է, որ Բաքու ժամանող հունգարական պատվիրակությունը գլխավորելու է միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Հունգարիայի պետական քարտուղար Պետեր Սիյարտոն:

Դեսպանը հիշեցրել է, որ երկու երկրների ապրանքաշրջանառությունը 2013 թվականին, նախորդ տարվա համեմատ, ավելացվել է 30%-ով` կազմելով 60 մլն եվրո, ևս 20% ավելացել է ծառայությունների մատուցման շնորհիվ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ