Վարդան Ղուկասյանը արձագանքել է իրեն ոստիկանություն տանելու մասին լուրերին


12:37 , 17 հունվար, 2014

Վարդան Ղուկասյանը արձագանքել է իրեն ոստիկանություն տանելու մասին լուրերինPanorama.am-ը գրում է.

Գյումրիում Panorama.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ քաղաքում համառ լուրեր են պտտվում, թե Վարդան Ղուկասյանը տարվել է ոստիկանության բաժին և ավելին, նրա գրասենյակը, որը Գյումրիում հայտնի է որպես «մինի քաղաքապետարան», կնքվել ու փակվել է:

Մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ Վարդան Ղուկասյանի և իրավապահների միջև հարաբերությունները լարվել են «օրենքով գող» Ասոյի` Ասատուր Պետրոսյանի, ով քրեական աշխարհում հայտնի որպես Ասո Լենինականսկի անունով, հուղարկավորության ժամանակ:

«Վարդան Ղուկասյանը իր շքախմբով ներկայա էղել գող Ասոյի հուղարկավորությանը, ըտեղ են եղել նաև Գյումրիի տեղական իրավապահները: Այդ ժամանակ Վարդան Ղուկասյանը վիրավորական արտահայտություններ է ասել նրանց հասցեին, և բանը հասել է նրան, որ նրանց միջև քաշքշոց է առաջացել, առանձնացել են այդ միջավայրից ու անգամ օդ ուղղված կրակոցներ են հնչել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ