11:52 , 17 հունվար, 2014Lragir.am-ը գրում է.
Վատիկանը ՄԱԿ-ին է ներկայացրել մանկապիղծ հոգևորականների դեմ պայքարի ծրագիրը, տեղեկացնում է Եվրոնյուզը:
«Վատիկանը լրջորեն է մոտենում երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերին և մտադիր է պայքարել մանկապիղծ հոգևորականների դեմ»,- ասել է արքեպսիկոպոս Սիլվանո Տոմազին: ՄԱԿ երեխաների հարցով հանձնաժողովի 65-րդ նստաշրջանում նա ներկայացրել է միջոցառումների զեկույցը, որոնք ուղղված են երեխաների իրավունքների պաշտպանությանը:
Զեկույցում նշված է, որ երեխաների նկատմամբ բռնությունն արմատախիլ անելու համար Վատիկանը համագործակցելու է պետությունների իշխանությունների հետ, որոնց տարածքում տեղի են ունեցել հանցագործությունները: