11:22 , 17 հունվար, 2014Tert.am-ը գրում է.
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2013թ.-ի գործունեության հաշվետվությունն այսօր կայացած ասուլիսին ներկայացրեց կոմիտեի պետի տեղակալ Աշոտ Մուսայանը՝ տեղեկացնելով, որ 2012թ.-ի համեմատ 2013թ.-ին ընդհանուր միտումով հանրապետությունում անշարժ գույքի գների կտրուկ փոփոխություն չի եղել:
«Իրականացված համալիր, արմատական բարեփոխումների հիման վրա կոմիտեի համակարգը 2012թ.-ից հունվարից սկսեց գործել բոլորովին նոր սկզբունքներով ու չափանիշերով՝ միտում ունենալով պարզեցնել համակարգի կողմից իրականացվող գործառույթները»,-ասաց նա՝ հավելելով, որ կոմիտեն 2013թ.-ի ընթացքում ամբողջությամբ ապահովել է ՀՀ կառավարության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացումը:
Վերջինիս փոխանցմամբ՝ նախատեսված չորս գերակա խնդիրներն են եղել ՀՀ գույքահարկի և հողի հարկի 2014-2016թ.-ի հարկման բազաների ձևավորումը, ՎԻ ՋԻ ԷՍ-84 գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքները, բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծումը և ՀՀ-ում մշտական գործող ՋիՊիԷս գլոբալ դիրքորոշման համակարգերի ռեֆերենց կայանների ցանցի ստեղծումը, որոնք, ինչպես նա նշեց, կատարվել են ամբողջությամբ և սահմանված ժամկետում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ