Օրվա առակը. գումարը չէ մեզ դարձնում հարուստ


11:18 , 17 հունվար, 2014

Մի անգամ հարուստ հայրը իր որդուն տարավ գյուղ, որպեսզի ցույց տա, թե ինչքան աղքատ կարող է լինել մարդը: 
- Նկատեցի՞ր, թե ինչքան աղքատ են այս մարդիկ: Ի՞նչ սովորեցիր:
Որդին պատասխանեց. «Մենք ունենք մեկ շուն, իսկ նրանք` չորսը: Մենք ունենք ջրավազան, իսկ նրանք` գետեր: Մենք ունենք լամպեր, իսկ նրանք ունեն աստղեր: Մենք սնունդը գնում ենք, իսկ նրանք աճեցնում են իրենցը: Մենք ունենք պատեր մեզ պաշտպանելու համար, իսկ նրանք` ընկերներ: Մենք ունենք հանրագիտարաններ, իսկ նրանք` Աստվածաշունչ: Շնորհակալություն, հայրիկ, որ ցույց տվեցիր, թե ինչքան աղքատ ենք մենք»:

Գումարը չէ մեզ դարձնում հարուստ: Մենք հարուստ ենք, եթե ունենք մեր կյանքում Աստծուն: