11:16 , 17 հունվար, 20141in.am-ը գրում է.
«Ժնև-2» միջազգային համաժողովին անհրաժեշտ է սկսել գործընթաց, որը թույլ կտա վերջ դնել Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմին: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Նա հիշեցրել է, որ նախատեսվող համաժողովի գլխավոր և միակ խնդիրը 2012թ. հունիսի 30-ի ժնևյան կոմյունիկեի կատարումն է:
Քերին ընդգծել է, որ «Ժնև-2»-ը պետք է սկսի Սիրիայում անցումային կառավարական մարմնի ձևավորման հարցով գործընթացը, որը կստանձնի գործադիր իշխանությունը կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
«Այս գործընթացը քաղաքացիական պատերազմը դադարեցնելու միակ միջոցն է, որը հրահրել է ամենալուրջ հումանիտար աղետներից մեկը, և որն այսօր ծնում է ծայրահեղականություն»,- ասել է նա:
Ջոն Քերին Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիային կոչ է արել մասնակցել համաժողովին: