Խորհրդարանական ոչ իշխանական չորս քաղաքական ուժերը քննարկում են ՍԴ դիմելու նպատակահարմարությունը


11:04 , 17 հունվար, 2014

Խորհրդարանական ոչ իշխանական չորս քաղաքական ուժերը քննարկում են ՌԴ-ի և ՀՀ-ի միջև կնքված գազային համաձայնագրերի քվեարկության վերաբերյալ ՍԴ դիմելու նպատակահարմարությունը:

Ինչպես «Հայկական ժամանակին» ասել են ուժերի ներկայացուցիչները, այս պահին գերիշխում է տեսակետը, որ չարժե նշված հարցով դիմել ՍԴ: 

Որոշումը դեռ պաշտոնական չէ, գրում է թերթը: