Կալիֆոռնիայի դպրոցների կրթական ծրագրում ներառվելու է հայերի ցեղասպանության թեման


10:42 , 17 հունվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Կալիֆորնիայի նահանգային ժողովի կրթական հանձնաժողովը միաձայն ընդունել է AB-659 օրինագիծը, որի համաձայն նահանգի հանրային դպրոցների 7-12 դասարանների կրթական ծրագրում ներառվելու է հայերի ցեղասպանության պատմությունը:

Օրենքը խրախուսում է մարդու իրավունքների առարկայի ծրագրում ներառել Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության, Կամբոջայի, Դարֆուրի և Ռուանդայի ցեղասպանությունների մազապուրծների, փրկարարների, ազատագրողների և ականատեսների բանավոր վկայությունները: