22-ամյա ֆուտբոլիստը սպանվել է Կոլումբիայում


10:02 , 17 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Հունվարի 16-ին սպանության զոհ է դարձել կոլումբիական «Ունիոր Մագդալենա» ակումբի հարձակվող Ֆերլեյ Ռեյես Ռիվասը:

22-ամյա Ֆուտբոլիստը երեք խաղընկերների՝ Լուիս Դիաս Ասպրիլյայի, Խուլիո Մուրիլյոյի և Կարլոս Անգուլոյի հետ վարսավիրանոցում է եղել, երբ ներխուժել են անհայտ անձիք և կրակ բացել հրազենից: Ռեյեսը սպանվել է, իսկ Ասպրիլյան վիրավորվել: Նա տեղափոխվել է հիվանդանոց։

Ոստիկանությունը հետաքննություն է վարում: Հանցագործության շարժառիթներն անհայտ են մնում, իսկ Ռեյեսի ընտանիքի անդամները հայտնել են, որ անհայտ անձիք սպառնում էին նրան: