ԱԷՄԳ-ն կկրի Իրանի գործողությունների ստուգման լիարժեք պատասխանատվություն. Սպիտակ տուն


09:06 , 17 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը լիարժեք պատասխանատվություն կկրի Թեհրանի կողմից գործողությունների համատեղ ծրագրի իրագործումը ստուգելու համար: Համատեղ ծրագիրն ուղղված է իրանական միջուկային ծրագրի շուրջ խնդիրների վերացմանը: Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

«ԱԷՄԳ-ն կլինի միակ կառույցը, որը պատասխանատվություն կկրի ատոմային ոլորտի հետ կապված բոլոր քայլերի ստուգման ու հաստատման համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Դրանում ընդգծվում է, որ ԵՄ-ն, «վեցյակն» ու Իրանը կստեղծեն համատեղ հանձնաժողով՝ ԱԷՄԳ-ի հետ համագործակցելու համար: 

Ինչպես հստակեցվում է,ԱԷՄԳ տեսուչները, ըստ ծրագրի, ամենօրյա հասանելիություն կունենան Նաթանզում և Ֆորդուում ուրանի հարստացման օբյեկտներ: Բացի այդ, Արաքի ռեակտորի համապատասխան ստուգումները կանցկացվեն առնվազն ամսական մեկ անգամ: