«Հրապարակ». «Քոչարյանական» պայքար պրիվատ նամակների, տարբեր կարգի «ուտկաների», լրագրողներին «գաղտնի» հաղորդումների միջոցով


08:50 , 17 հունվար, 2014

«Ըստ մեր աղբյուրների՝ վերջին օրերին ընթացող տեղեկատվական պատերազմը հաջող մղելու համար քոչարյանական թևը որոշել է, որ ժամանակն է ակտիվացնել պայքարը նաև սոցցանցերում, առաջին հերթին՝ Ֆեյսբուքում, որպես ամենաարդյունավետ միջոց, մանավանդ որ, մերձԲՀԿ-ական կայքերը հիմա ավելի զգուշավոր են դարձել, քանի որ Ս. Սարգսյանի կողմից Ծառուկյանին հետ քաշվելու հրահանգ է տրվել։

Հիմա «քոչարյանական» պայքարն ընթանում է ոչ միայն ստատուսների, մեկնաբանությունների մակարդակում, այլև պրիվատ նամակների միջոցով, որոնցով ծանոթ ֆեյքերը տարբեր կարգի «ուտկաներ» են իբր շատ «գաղտնի» հաղորդում լրագրողներին, ակտիվ օգտատերերին, ասենք, օրինակ, ՌԴ դեսպան Վոլինկինն Ամանորին այցելել է Սերժ Սարգսյանին, նրան ասել, որ Քոչարյանն անպայման պետք է դառնա վարչապետ, որովհետև «Ռուսաստանն այդպես է ուզում. Սերժն էլ համաձայնել է»։ Եվ այդպես շարունակ՝ մոռանալով, որ նույն Վոլինկինի (որին Վրաստանը ժամանակին «պերսոնա նոն գրատա» համարեց ու արտաքսեց երկրից) ազդեցությունը Հայաստանում նույնքան աննկատ է, որքան իր նախորդներինը և հատկապես տխրահռչակ Վ. Կովալենկոյինը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։