00:58 , 17 հունվար, 20141in.am-ը գրում է.
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել` կոչ անելով թույլ չտալ առևտուր անել ԵՄ քաղաքացիությամբ` հաղորդում է Interfax-ը:
Պատգամավորներն անհանգստացած են ԵՄ մի շարք երկրների օրենսդրություններում այն դրույթի հայտնվելու կապակցությամբ, որը թույլ է տալիս գումարի դիմաց ստանալ քաղաքացիություն:
Հինգշաբթի տեղի ունեցած քվեարկության պատճառ է հանդիսացել Մալթայի կողմից սխեմայի ընդունումը, որն արտասահմանցիներին թույլ է տալիս քաղաքացիություն ստանալ 650 հազար եվրոյով:
Պատգամավորները նշել են, որ Մալթան այս կերպ էժան վաճառքի է հանում ոչ միայն իր քաղաքացիությունը, այլ նաև ԵՄ քաղաքացիությունը:
Բանաձևին կողմ է քվեարկել 560 պատգամավոր, դեմ` 22: