Չարենցավանում քաղաքացին կամրջից նետվել է ջրանցքը


00:46 , 17 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Հունվարի 16-ին, ժամը 20.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում կամրջից քաղաքացին նետվել է ջրանցքը: 

ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղանքի հետախուզման արդյունքում հրշեջ-փրկարարները քաղաքացուն չեն հայտնաբերել: